Բաժիններ՝

Ֆիյոնի կնոջը մեղադրանքներ առաջադրվեցին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ պաշտոնական հետաքննություն է սկսվել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորվելու գործով, տեղեկացնում է BFM TV-­ին:

Պենելոպա Ֆիյոնին հարցաքննությունից հետո հանրային միջոցների վատնմանն օժանդակելու, հանրային ունեցվածքի չարաշահումների եւ խարդախության թաքուցման մեղադրանքներ են առաջադրվել՝ ծանրացուցիչ հանգամանքներով:

Հունվարի վերջին Ֆրանսուա Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-­ների նշանառության տակ հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ էր ստանում, սակայն «իրական որեւէ աշխատանք չէր կատարում»:

Մարտի 14­-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով:

Ֆիյոնն ինքը պնդում է, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս