«Մուկուչյանը չի թողնում խոստանամ, ժողովուրդ ջան, բայց ես խոստանում եմ, ընտրվեմ-չընտրվեմ՝ գազը քաշելու եմ». Ծառուկյան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքից վերադառնալիս Գագիկ Ծառուկյանն օրերս չնախատեսված կանգառ է արել Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու Ծառուկյանին ներկայացրել իրենց խնդիրները։

Մուկուչյանի հերթական նկատողությունից խուսափելու համար Ծառուկյանը տեսախցիկների առաջ խոսել է իր 15 կետերի մասին, վերջում, երբ անջատել են տեսախցիկները, խոստացել է գյուղի գազը քաշել․«Մուկուչյանը չի թողնում խոստանամ, ժողովուրդ ջան, բայց ես խոստանում եմ, ընտրվեմ-չընտրվեմ՝ գազը քաշելու եմ »»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս