Բաժիններ՝

«Ես չգիտեմ` էդ մարդը ով է, մի հատ գնահատում եք` ինքը էդ բեռը քաշո՞ւմ է, թե՞ չէ». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Սևանա լճի և հարակից տարածքների խնդիրներին և մի շարք հանձնարարականներ տվեց:

Ըստ նրա` այդ տարածքներն ունեն սոցիալական և զբոսաշրջային լուրջ նշանակությոն: Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարին և գործադիր որոշ շահագրգիռ մարմինների ղեկավարների հանձնարարեց 2 ամսում քննարկել և ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2020թթ. զարգացման ծրագիր` շեշետադրելով Սևանի բացառիկ նշանակությունը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներկայացնել Սևան ազգային պարկում տնտեսական գործունեության վերաբերյալ հատուկ առաջակություններ, նաև Սևան ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացման հատուկ ծրագիր, Բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման գծով պլան` չափելի ցուցանիշներով, նաև Սևան ազգային պարկի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծման ծրագիր, իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարին` ներդրումային ծրագրի իրականացման համար կառուցապատման համար նպատակահամար գոտիների մասին տեղեկատվություն:

«Հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անեն»,- ասաց Կ.Կարապետյանը` նշելով, որ Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրելու են, գոտիավորելու և Սևանում հանգստի ժամկետը երկարացնելու համար` լողավազան, մշտադալար ծառեր, այդ բոլոր խնդիրները որպես ուղեցույց տալու են պոտենցիալ ներդողներին:

Կ.Կարապետյանը դժգոհեց Սևանի ազգային պարկի ղեկավարի աշխատանքից. «Բնապահպանության նախարարին` ես չգիտեմ էդ մարդը ով է, մի հատ գնահատում եք` ինքը էդ բեռը քաշո՞ւմ է, թե՞ չէ, եթե չէ, նորմալ առաջարկություն եք տալիս նոր նորմալ տնօրենի վերաբերյալ»:

Կ.Կարապետյանը նշեց, որ պտտվել է ամբողջ տարածքում, պետք է նորմալ պայմաններ ստեղծել, որ այդ ներուժն աշխատի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս