«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Էդմոն Մարուքյանն է
Արդեն մեկ շաբաթ է՝ մեկնարկել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ամեն օր, գրեթե ամեն ժամ մենք լսում ենք տասնյակ, հարյուրավոր նախընտրական խոստումներ, քննադատություն ու լավատեսության կոչեր։ Այս քարոզարշավը որոշակիորեն տարբերվում է նաև տեխնոլոգիաներով։ Կան քաղաքական ուժեր, որոնք ավանդական դահլիճային կամ հրապարակային հանդիպումների փոխարեն՝ շրջում են փողոցներով, բակերով՝ բաժանելով իրենց նախընտրական նյութերը։ Այդպիսի ուժերից է «Ելք» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորող՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ է զրուցել Սաթիկ Սեյրանյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակներում։