Լուկաշենկոն պարտադրել է պաշտոնյաներին աշխատանքի տեղավորել կանանց ու սիրուհիներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է պետաշխատողներից աշխատանքի տեղավորել բոլոր չաշխատող ազգականներին, կանանց ու սիրուհիներին, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Ցանկանում եմ, որպեսզի այստեղ գտնվողները ինձ լսեն և նրանք, որոնք ինձ այսօր լսում են ԶԼՄ-ներով։ Դեռ դիմում եմ պետական ծառայողներին և երկրի հայտնի մյուս անձանց՝ աշխատանքի տեղավորեք, խնդրեմ, ձեր կանանց, ամուսիններին, սիրուհիներին ու սիրեկաններին, հարազատներին և մտերիմներին, նրանց, որոնց պետք է ու կարող են աշխատել։ Եթե կինը կամ սիրուհին հիվանդ է, ինչ արած, կբուժենք։ Եթե կարող են աշխատել և պետք է, առավելագույնը ապրիլի 1-ին պետք է աշխատանքի անցնեն»,- հայտարարել է Լուկաշենկոն։
«Դուք կարող եք ասել՝ նրանց վճարում են տարեկան 200 կամ 400 դոլար։ Ո՛չ, ցանկալի է, որ նրանք աշխատեն։ Ես չեմ ուզում կոնկրետ անուններ նշել»,- ասել է Լուկաշենկոն։