ԱՄՆ դեսպանն «անտարբեր» չէ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նկատմամբ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը «անտարբեր» չէ ոչ միայն «Ելքի» ու «Ազատ դեմոկրատների» նկատմամբ, այլև ՕՐՕ դաշինքի, որը նախընտրական այս փուլում բավականին լուրջ գումարներ է ծախսում, և բացի նրանից, որ ղեկավարվում է Սամվել Բաբայանի կողմից, ըստ քաղաքական փորձագետների, այլ անտեսանելի կուրատորներ ևս ունի:

Ավելին` Արսինե Խանջյան-Ատոմ Էգոյան-Սերժ Թանկյան «եռամիասնությունը» ևս ուրույն «մատյան գունդ» է ՕՐՕ-ի «հետևում», որպեսզի անհրաժեշտ հետընտրական զարգացումների դեպքում «առաջ գա» և դրոշակակիր դառնա: Սակայն ՕՐՕ-ի մասով ֆավորիտներին հիասթափություն է պատճառում վերջիններիս համայնքային այցերի ժամանակ ժողովրդի շատ քիչ մասնակցությունը, ինչպես նաև «Գելափի» արձանագրած 1,8 տոկոս ռեյտինգը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս