«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց առանց Մխիթարյանի
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բորնմութ»-ին:
«Կարմիր սատանաներին» հաջողվեց առաջինը հաշիվը բացել: Խաղի 23-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկոս Ռոխոն: Խաղակեսի ավարտին «Բորնմութ»-ի ֆուտբոլիստներից Ջոշուա Կինգը հավասարեցրեց խաղի հաշիվը` 1:1:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց հանդիպումը վնասվածքի պատճառով:
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի մարտի 9-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում` մրցելով ռուսական «Ռոստով»-ի հետ: