Facebook-ից հույզերը թաքցնելու միջոց էգտնվել
Համացանցում հայտնվել է բրաուզերների համար Go Rando հավելվածը, որը Facebook-ին թույլ չի տալիս ճանաչել օգտատերերի արձագանքները նորությունների ժապավենի գրությունների տակ։
Հավելվածը մշակողները պնդում են, որ սոցիալական ցանցը հուզական արձագանքների մասին (ինչպիսիք են «լայքը», «վաուն» կամ «հա-հան») տեղեկատվությունն օգտագործում է ոչ միայն նորությունների ժապավենի բարելավման, ալեւ գովազդի թարգետացման եւ տվյալների այլ մանիպուլյացիաների համար: Օրինակ՝ Facebook-ի գովազդային սպասարկյալները կարող են օգտվել իրադրությունից, երբ յուզերը խիստ չարացած է կամ, ընդհակառակը, լավ տրամադրություն ունի:
Go Rando-ի ստեղծողներն առաջարկում են բարդացնել ալգորիթմը. հավելվածը Facebook-ին տեղեկատվություն է ուղարկում օգտատիրոջ իբր չեզոք հուզական արձագանքների մասին: Եթե յուզերը չափից շատ դրական կամ բացասական էմոձիներ է թողնում գրառումների տակ, Go Rando-ն «հավսարակշռում է» դրանք:
Հավելվածը գործում է Google Chrome բրաուզերում: Այլ օգտատերերի համար միջոցի մասին տեղեկատվությունը մատչելի է մշակողների բլոգում: