Բաժիններ՝

Հոլանդիայի կառավարությունը դեմ է արտահայտվել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այցին

Նիդերլանդների կառավարությունը դեմ է արտահայտվել Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Ռոտերդամում նախատեսված քարոզչական հանրահավաքի անցկացմանը:

Այս մասին  հայտնում է «Ռիա Նովոստի»­ն: Ավելի վաղ թուրքական ասոցացիայի Նիդերլանդների ներկայացուցիչը հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախատեսում է մարտի 11-­ին այցելել Ռոտերդամ և մասնակցել կայանալիք հանրաքվեին, որի նպատակն է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող նիդերլանդցիների շրջանում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանությունը:

Հոլանդիայի կառավարությունը անցանկալի է համարել քարոզչական նպատակով Չավուշօղլուի այցը Հոլանդիա: Մարտի 2-­ին Թուրքիայի արդարադատության նախարար Մեքիր Բոզդաղի մասնակցությամբ քարոզչական հանրահավաքի անցկացումը
արգելվել էր Գերմանիայում:

Բոզդաղը մարտի 2­-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր դրա անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս