Բաժիններ՝

Էրդողանը Մոսկվայում կքննարկի ԴԱԻՇ-ի դեմ համատեղ պայքարի հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պլանավորում է քննարկել Ռուսաստանի հետ համատեղ պայքարը ԴԱԻՇ-ի զինյալների դեմ։

Այս մասին հայտնում է HaberTurk-ը։

Տվյալ հայտարարությունը Էրդողանն արել է Պակիստանից վերադառնալիս՝ իր ինքնաթիռում։

Հիշեցնենք, որ Մոսկվայում մարտի 9-10-ը տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս