Բաժիններ՝

Արսեն Վենգերը ամռանը կհեռանա «Արսենալից»

«Արսենալի» լեգենդար հարձակվող Յան Ռայթը վստահ է, որ ֆրանսիացին հոգնել է:

Վենգերի պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ լրանում է ամռանը և կարծես թե ֆրանսիացին այն չի երկարաձգելու: «Զինագործների» նախկին հարձակվող Յան Ռայթը, ով խաղացել է թիմում 1996-1998թթ., վստահ է, որ ֆրանսիացին մոտակա ժամանակներում կհեռանա ակումբից:

«Ես հանդիպել եմ Վենգերի հետ և նրա հետ բացարձակ անկեղծ եմ եղել: Մենք շփվել ենք մի քանի ժամ: Ես անկեղծ հավատում եմ նրան, բայց ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ վերջ:

Խոսակցության մեջ նա ասաց, որ իր ժամանակը մոտենում է ավարտին: Ես նրանից երբեք այդպիսի բան չէի լսել: Արսենը հոյակապ մարդ է, բայց, երևում է, որ նա հոգնել է և շատ տանջված տեսք ունի: Եթե դուք հարցնեք ինձ, կհեռանա արդյոք Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո ակումբից, ապա ես կպատասխանեմ, որ նա կհեռանա»,- հայտարարել է Ռայթը The Mirror-ին:

Արսեն Վենգերը ղեկավարում է «Արսենալը» 1996 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս