«Մենք՝ որպես ԼՂ հակամարտություն ունեցող պետություն, լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու». Ստյոպա Սաֆարյան

«Եվրոպայում և ԱՄՆ-ում ներփակվելու միտումները մեծացել են»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Նոր անորոշություններ ԵՄ-ի ու եվրոպական անվտանգության համար» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

Նա նշեց, որ ամբողջ աշխարհը փորձում է գուշակել, թե ի վերջո ինչ է տեղի ունենալու ամերիկյան քաղաքականության մեջ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ «Եթե դա շրջադարձ է, ապա ի՞նչ շրջադարձ։ Եթե դա կորեկցիա է, ապա ինչպիսի՞ և ո՞ր տարածաշրջաններում։ Մի  բան հստակ է ինձ համար, որպես հետևանք, որ փաստացի Եվրոպայում և նաև ԱՄՆ-ում իրենց մեջ փակվելու միտումները բավականին մեծացել են, ի նկատի ունեմ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, և Լե Պենի և մյուս  աջ ծայրահեղականների աճը Եվրոպայում՝ որպես ձայն։ Չեմ ասում, որ նրանք կհաղթեն, բայց նրանք լուրջ ազդեցություն են թողնելու քաղաքականության վրա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նա հիշեցրեց  հարևան Ադրբեջանի նախագահը բավականին հետաքրքրական շնորհավորական նամակը  Թրամփին, որտեղ Ալիևը  բառացիորեն հույս էր հայտնել, որ այնպիսի շրջադարձ տեղի կունենա ամերիկյան քաղաքականության մեջ, որը թույլ կտա վերադարձնել  Ղարաբաղը։ «Թե տարեվերջյան ավանտյուրան՝ որպես հետախուզում, թե այս օրերին լարվածության պահպանվող մակարդակը, խոսում են այն մասին, որ մենք՝ որպես սև խոռոչ ունեցող  պետություն, ի դեմս ԼՂ հակամարտության, և Հարավային Կովկասը՝ որպես այդպիսի ռեգիոն, բավականին լուրջ  խնդիրների առջև ենք կանգնելու»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս