Ուկրաինայում ահաբեկչության ֆինանսավորման կասկածանքով ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի
Ուկրաինայում` Լվովի օդանավակայանում, սահմանապահների կողմից ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Ստամբուլ-Լվով չվերթից հետո, երբ պարզվել է, որ նա Ինտերպոլի միջազգային հետախուզման մեջ գտնվողների ցուցակում է:
Թուրքիայի քաղաքացու նկատմամբ միջազգային հետախուզություն է հայտարարվել Ֆրանսիայի կողմից:
Ֆրանսիան նրան մեղադրում է 2006-ից 2008-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու մեջ: