Բաժիններ՝

Վինսենթ Վիոլան հետ է կանչել իր թեկնածությունը ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնից

ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Վինսենթ Վիոլան որոշել է հետ կանչել իր թեկնածությունը:

Ինչպես հաղորդում է  CNN-ը, Վիոլան որպես իր որոշման հիմք նշել է իր ունեցած բազմաթիվ բիզնես կապերը:

«Պարոն Վիոլան տեղեկացրել է նախագահ Թրամփին, որ ինքն չի կարող ընդունել բանակի նախարարի պաշտոնը ստանձնելու նախագահի առաջարկը, քանի որ ի վիճակի չէ թողնել 35 տարիների ընթացքում իր կառուցած բիզնեսների հետ իր կապերը»,- նշված է Վիոլայի թիմի տարածած հայտարարության մեջ:

Վիոլան նաև շեշտել է, որ շարունակելու է աջակցել Թրամփի վարչակազմին:

Նյու Յորքից միլիարդատեր Վինսենթ Վիոլան «Ֆլորիդա Պանտերս» հոկեյի թիմի սեփականատերն է: Վիոլան ունի նաև նի քանի առևտրայի ընկերություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728