Խոշոր ներկրողի աշխատակիցներին տանելու են Վանաձոր, որ ընտրեն իրենց թեկնածուի օգտին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը Լոռու մարզից առաջադրվելու Է ռեյտինգային ընտրակարգով։ Նա արդեն իսկ անցել Է գործի։ Նրա թիմակիցները հավաքում են Լոռվա մարզից դուրս ունեցած հիմնարկների աշխատակիցների անձնագրերի տվյալները, նրանց հայտնել են, որ ընտրություններին տանելու են Վանաձոր, որ ընտրեն Համբարձումյանին։

«Ավելին՝ աշխատակիցներին հրահանգել են, որ ամեն մեկն իր հետ 2-3 մարդ տանի։ Մի խոսքով՝ «Դերժավա» ընկերության աշխատակիցներն այս օրերին խառն են, չեն պատկերացնում, թե ինչպես են մասնակցելու ընտրական կարուսելին։ Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանին են պատկանում «Դերժավա-Ս», «Սլավգրուպ» ընկերությունները, «Լաքոստ» ֆիրմային խանութը, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն և այլն։ «Դերժավա-Ս»-ն Հայաստանում խոշորագույն ներմուծող ընկերություններից է, որը ներկրում Է աշխարհում հայտնի բրենդների կոշիկ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կոսմետիկա, օծանելիք, հրուշակեղեն, շոկոլադեղեն, պարենային ապրանքներ և այլն։ «Սլավգրուպ» ընկերությունը Հայաստան է ներմուծում «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս