«Ռուսաստանը Սիրիայում չի լուծել հակամարտությունը». Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Sueddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերը սիրկական կարգավորման ուղղությամբ Աստանայի բանակցություններում կմնան միայն միջանկյալ քայլ, հայտնում է RIA Novosti-ն։
Նրա կարծիքով՝ Սիրիայում ռազմական գործողությունը «նպաստել է Հալեպի անկմանը» և աջակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին։
«Սակայն դա դեռևս լուծում չէ Սիրիայի համար։ Ռուսաստանն ու Թուրքիան գիտեն, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն այն խաղացողների մասնակցությամբ, որոնք առնչություն ունեն սիրիական հակամարտությանը։
Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերն Աստանայում կմնան միայն որպես միջանկյալ քայլ։ Երկու երկրներն էլ շահագիգիռ են, որպեսզի կիսեն պատասխանատվությունը մի քանի մասնակիցների միջև քաղաքական լուծման նպատակով։ Այդ պատճառով էլ նրանք բանակցությունները կփոխանցեն ՄԱԿ-ի հովանու ներքո»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Սիրիայի հակամարտությունը նախ և առաջ բանակցություններ վարելու ՄԱԿ-ի ԱԽ-ի անկարողության օրինակ է։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը չի կարող իր համար գործընկերներ գտնել միայն ռազմական հզորության վերականգնման օգնությամբ։