Ռոջեր Ֆեդերերը դարձավ առաջին թենիսիստը, ով 200 հաղթանակ է տարել թոփ-10-ում գտնվող մրցակիցների նկատմամբ
Տարիքը չի խանգարում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոնին՝ ռեկորդներ գրանցել:
Կիրակի Ռոջեր Ֆեդերերը 5 սեթում հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ Կեյի Նիսիկորիին և նվաճեց Australian Open-ի քառորդ եզրափակչի ուղեգիրը: Շվեյցարացին 200-րդ անգամ հաղթեց մրցակցի՝ վարկանիշի առաջին տասնյակից, ինչը դարձավ նոր ռեկորդ:
Գործող թենիսիստներից Ֆեդերերին հետևում է Նովակ Ջոկովիչը (180 հաղթանակ): Ռաֆայել Նադալը հաղթել է 140 անգամ, իսկ Էնդի Մարեյը՝ 100 անգամ:
Ավելացրած սրան, 35-ամյա շվեյցարացին դարձավ Australian Open-ի քառորդ եզրափակչի ամենատարիքով մասնակիցը՝ սկսած 1978 թվականից, և ամենատարեցը յուրաքանչյուր սաղավարտում՝ սկսած 1991 թվականից:
Քառորդ եզրափակչում Ֆեդերերը կխաղա Միշա Զվերևի հետ, ով սենսացիոն հաղթանակ տարավ Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը