Բաժիններ՝

Կրեմլը «բացարձակ անհեթեթություն» է որակել Թրամփի դեմ կոմպրոմատի մասին հայտարարությունը

Մոսկվան կարծում է, որ հայտարարությունները, թե Ռուսաստանը կոմպրոմանտ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, փորձ է՝ վնասելու երկկողմ հարաբերություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նման պնդումները որակել է որպես «բացարձակ անհեթեթություն»։

«Դա բացարձակ կեղծ տեղեկություն է, և այդ թղթի որակը, ըստ իս, վկայում է դրա մասին։ Կրեմլը կոմպրոմատ չունի Թրամփի դեմ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բացարձակ հորինվածք է»,- հայտարարել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը ՌԴ կիբերհարձակումների մասին զեկույցին կից համառոտ՝ 2 էջով երկրի հեռացող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է միլիարդատիրոջ դեմ կոմպրոմատի մասին, որ ունեն ռուս գործակալները

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփի կոմպրոմատը ներառում է ինչպես անձնական տվյալներ, այնպես էլ ֆինանսական թղթաբանություն։

Ամերիկյան հատուկ ծառայություններն իրենց զեկույցում հենվել են, մասնավորապես, բրիտանական հետախուզության նախկին աշխատակցի տեղեկության վրա, որն այն ստացել է ռուսական աղբյուրներից։ Այդ մարդը, ինչպես նշվում է, բրիտանական «ՄԻ-6» հետախուզության նախկին գործակալ է, որն աշխատել է Ռուսաստանում 1990-ականներին։
CNN-ի տեղեկություններով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն արդեն սկսել է այդ տեղեկությունների ճշտումը։

Այդկերպ, ԱՄՆ հատուկ ծառայությունները եկել են եզրահանգման, որ Ռուսաստանը կոմպրոմատներ է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու թեկնածուների դեմ, սակայն բացասական տեղեկություններ է հրապարակել միայն Հիլարի Քլինթոնի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս