Բաժիններ՝

«Եվրոպայի անվտանգությունն սկսվում է Թուրքիայից». Բինալի Յըլդըրըմ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է Արևմուտքի երկրների դիրքորոշումը ահաբեկչական կառույցների նկատմամբ։

«Թուրքիայի դաշնակից և գործընկեր Եվրոպան տարբերակումներ է մտցնում ահաբեկչական կազմակերպությունների միջև։ Եվրոպայում փակում են աչքերը PKK-ի գործողությունների վրա, իսկ երբ խոսքը վերաբերում է ԴԱԻՇ-ին, ապա զբաղեցնում են տրամագծորեն հակառակ դիրքորոշում»,- ասել է Յըլդըրըմը՝ մեղադրելով «մի շարք երկրների նրանում, որ նրանք պայքարում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ միայն խոսքերով»։

Վերջինս դարձյալ արևմտյան երկրներին մեղադրել է «երկակի ստանդարտների» մեջ։
«Եվրոպայի անվտանգությունն սկսվում է Թուրքիայից»,- ընդգծել է Յըլդըրըմը։ «Եթե Թուրքիայում ապահովվի անվտանգությունը, ապա սպառնալիք չի լինի Եվրոպայի անվտանգությանը»,- ընդգծել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս