Ադրբեջանը սահմանափակել է Ռուսաստանից թռչնամսի ներկրումը
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վերահսկողության ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է Ռուսաստանի որոշ շրջաններից Ադրբեջան թռչնամսի ներկրումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական apa.az-ը: Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ` սահմանափակման պատճառը Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Կալմիկիայի Հանրապետությունում եւ Աստրախանի մարզում ընտանի թռչունների շրջանում հայտնաբերված բարձր պաթոգենային H5 վիրուսի տարածումն է: