Կարեն Ճշմարիտյանը խնդրում է երբեք չշփոթել և չնույնացնել որոշ տերմիններ
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ավելորդ չէ ևս մեկ անգամ հիշեցնել:
Խնդրում եմ երբեք չշփոթել և չնույնացնել…
Առաջընթացը ապահովել են, ապահովում են, տնտեսությունը արագ զարգացնում են բոլոր բնագավառներում գիտելիքի և գիտության կիրառման միջոցով:
Իմանալով, թե ինչ ասել է` «Գիտություն», փաստորեն` բոլորը չէ, որ ճշգրիտ գիտեն, թե ինչ ասել է`
1. «Բարձր տեխնոլոգիա» – վերաբերվում է կենսագործունեության բոլոր բնագավառներին;
2. «Բարձր տեխնոլոգական արդյունաբերություն» – վերաբերվում է արտադրության բոլոր ճյուղերին;
3. «Տեղեկատվական տեխնոլոգիա (ՏՏ)» – վերաբերվում է միայն տեղեկատվության հետ կապված գործունեությանը;
4. «Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիա (ՏՀՏ)» – վերաբերվում է զուտ ՏՏ – ների գործունեության ապահովմանը:
Տարբեր ոլորտներ են, տարբեր հասկացություններ են, միանգամայն տարբեր իմաստ և ընդգրկում ունեն, իրար հետ կապված են, լրացնում են միմյանց, բայց և` շատ տարբեր նպատակներ, լուծումներ ու սահմանումներ ունեն:
Թեկուզ` բառարաններից է…
Փորձել եմ բառացի թարգմանել: Խնդրում եմ ներողամիտ լինել և հաշվի առնել, որ ես թարգմանիչ չեմ…
Cambridge dictionary:
Քեմբրիջի բառարան`
1. high technology
the most advanced and developed machines and methods:
a thriving economy built on high technology;
Բարձր տեխնոլոգիա
ամենաառաջավոր և զարգացած մեքենաներ և մեթոդներ`
բարձր տեխնոլոգիայի հիման վրա կառուցված արագ զարգացող տնտեսություն;
2. information technology abbreviation IT
the science and activity of using computers and other electronic equipment to store and send information
տեղեկատվական տեխնոլոգիա, հապավումը` ՏՏ
տեղեկատվության պահպանման և փոխանցման համար` համակարգիչների և այլ էլեկտրոնային սարքավորումների կիրառման գիտություն և գործունեություն
Collins’s Dictionary:
Քոլինսի Բառարան`
Definitions
Սահմանումներ
1. High technology
is the practical use of advanced scientific research and knowledge, especially in relation to electronics and computers, and the development of new advanced machines and equipment.
Բարձր տեխնոլոգիա`
գիտական հետազոտությունների և իմացությունների գործնական կիրառումն է, առանձնապես` էլեկտրոնիկայի և համակարգիչների, նոր առաջավոր մեքենաների և սարքավորումների կատարելագործման բնագավառում;
2. Information technology ( IT )
the technology of the production, storage, and communication of information using computers and microelectronics. Abbreviation: IT;
Տեղեկատվական տեխնոլոգիա (ՏՏ)` տեղեկատվության ստեղծման, պահպանման և հաղորդակցության տեխնոլոգիա, օգտագործելով համակարգիչներ և միկրոէլեկտրոնիկա: Հապավումը` ՏՏ;
Oxford dictionary
Օքսֆորդի բառարան
1. high technology
Advanced technological development, especially in electronics:-
Բարձր տեխնոլոգիա
Առաջավոր տեխնոլոգիական զարգացում, առանձնապես` Էլեկտրոնիկայում;
2. high-tech industry
An industry using or involving advanced methods and the most modern equipment.
Բարձր տեխնոլոգական արդյունաբերություն` արդյունաբերություն, որը գործածում, կամ ներգրավում է առաջավոր մեթոդներ և ամենաարդիական սարքավորումներ;
3. information technology (IT)
The study or use of systems (especially computers and telecommunications) for storing, retrieving, and sending information:
Տեղեկատվական տեխնոլոգիա (ՏՏ)`
Տեղեկատվության պահպանման, ստացման և հաղորդման համակարգերի(հատկապես համակարգիչների և հեռահաղորդակցության միջոցների) համակարգերի ուսումնասիրություն և օգտագործում
Wikipedia:
4. Information and communications technology (ICT) is an extended term for information technology (IT) which stresses the role of unified communications and the integration of telecommunications (telephone lines and wireless signals), computers as well as necessary enterprise software, middleware, storage, and audio-visual systems, which enable users to access, store, transmit, and manipulate information.
Ուիքիփեդիա`
Տեղեկատվական և հեռահաղոդակցության տեխնոլոգիա (ՏՀՏ)- ն` տեղեկատվական տեխնոլոգիայի (ՏՏ)-ի համար` ընդլայնված նախապայման է, շեշտելու համար` միասնական կապի և հեռահաղորդակցության (հեռախոսագծերի և անլար ազդանշանների), համակարգիչների, ինչպես նաև ձեռնարկություններին անհրաժեշտ համակարգչային ծրագրերի, միջանկյալ կապի, պահուստավորման և տեսաձայնային համակարգերի ինտեգրումը, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին` հասանելի դարձնել, պահպանել, փոխանցել և օգտագործել տեղեկատվությունը»։