«Պատմական որոշում»՝ արևային էներգիայի վերաբերյալ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 16-ին որոշում է ընդունել՝ արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ։
Որոշման տեքստն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ անվանելով դա «պատմական որոշում»։
Խոսքն այն մասին է, որ ՀԾԿՀ-ն արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել է 42.645 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ)։
Մինչ այժմ, վերականգնվող էներգիայի ռեսուրսների կայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի միջին սակագինը 26.5 դրամ/կՎտժ էր։
Ինչ է սա նշանակում։
Այս որոշմամբ պետությունը, փաստորեն, երաշխավորում է, որ ՀԷՑ-ը 20 տարի ամբողջությամբ կգնի 150-1000 կՎտ հզորություն ունեցող արևային էլեկտրակայանների արտադրած էներգիան՝ շատ ավելի բարձր գնով։
Այսինքն, սրանով պետությունը շահագրգռում է արևային էներգետիկայի զարգացմանը, ինչը կարող է աշխուժություն մտցնել այս ոլորտում։
Նշենք, որ որոշումը ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։