Բնապահպանության նախարարության ԾԻԳ-ը չի կրճատվի

ՀՀ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակն» օպտիմալացման չի ենթարկվի և չի լուծարվի։

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ ԾԻԳ-ը նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է Արևելյան Եվրոպայի երկրների մեջ Կլիմայի փոփոխության, հարմարվողականության հիմնադրամին, ինչն ուղիղ հնարավորություն է տալիս դիմել և ուղիղ դրամաշնորհներ բերել երկրին։

Ա. Մինասյանի խոսքով՝ արդեն 4 մլն դոլար դրամաշնորհի ծրագրի մասին նախնական պայմանավորվածություն կա.

«Վերաբերում է բոլոր ճյուղերին՝ քաղաքաշինությունից սկսած, տնտեսական նախաձեռնություններով ավարտած»։

Ըստ նրա՝ նախարարության կենտրոնական ապարատում մի շարք կառուցվածքային փոփոխություններ են անելու, և աշխատակիցների մոտ 22% կրճատումներ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս