Կանադայում բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվել Թրամփի դեմ
Կանադայում բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Տորոնտոյի փողոցներ է դուրս եկել նվազագույնը 1000 ցուցարար՝ չնայած վատ եղանակին:
Նրանք հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղից ուղևորվել են Թրամփին պատկանող հյուրանոցի մոտ: Ցուցարարները իրենց ձեռքերում պահել են ազդագրեր, որոնք դատապարտում են քսենոֆոբիան ու ռասիզմը:
Ճանապարհին Թրամփի հակառակորդները բախվել են նրա մի քանի տասնյակ կողմնակիցներին, սակայն իրավապահներն արագորեն բաժանել են նրանց:
Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է 1 կալանավորվածի մասին, սակայն չի հայտնել նրա ձերբակալման պատճառը, հայտնում է DW-ն: