Տնական զեֆիր. սիրելի քաղցրեղենը պատրաստեք սեփական ձեռքերով
Ցածր կալորիականությամբ աղանդեր, որը 100 գրամում պարունակում է ընդամենը 80 կկալ, հեշտ է ինքնուրույն պատրաստել: Բացի նրանից, որ այս աղանդերը չի վնասում կազմվածքին, այն նաև շատ համեղ է:
Բաղադրիչները.
1. Կեֆիր – 1 լ
2. Թթվասեր – 3/4 բաժակ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Ժելատին – 2 ճ/գ
5. Ջուր – 2 բաժակ
6. Վանիլին – 1/2 տուփ
Պատրաստման եղանակը.
1. Ժելատինը թրջել տաք ջրում 30-40 րոպե, հետո ցածր կրակի վրա անընդհատ խառնելով հասցնել եռման, վերցնել կրակից և սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի:
2. Կեֆիրը, թթվասերը, շաքարավազը և վանիլինը խառնել և հարել 5-6 րոպե: Հետո, շարունակելով հարելը, բարակ շիթով ավելացնել ժելատինը և շարունակել հարել ևս 4-5 րոպե:
3. Ստացված զանգվածը տեղափոխել կաղապարի մեջ և 3-6 ժամ թողնել սառնարանում: Սառչելուց հետո զեֆիրը կտրատել և մատուցել մանրացված ընկույզի կամ մուրաբայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը