Բաժիններ՝

Նոր ապահովագրական համակարգի համար քաղաքացիներից կգանձվի ամսական 1000-ական դրամ

«Ոչ թե բարեգործական, այլ ապահովագրական համակարգ է նախատեսվում ներդնել։ Խնդիրը վերաբերում է պատերազմական գործողությունների արդյունքում զոհվածների ընտանիքների և հաշմանդամ դարձած անձանց լիարժեք և ամբողջական սոցիալական երաշխիքների կարգավորմանը։ Եվ կարծում եմ՝ ցանկացած ապահովագրական համակարգ ենթադրում է համապատասխան վճարներ»,- այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով գործադիրի կողմից հավանության արժանացած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և հարակից օրինագծերի փաթեթը։

Նշենք, որ օրինագծերով նախատեսվում է ներդնել զոհվածների ընտանիքների և հաշմանդամ դարձած անձանց հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի և կհամախմբի պետական և սոցիալական աջակցության տարրերը: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով կստեղծվի հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ, որտեղ միջոցները կկուտակվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից, պետական կառավարման կամ ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով, նաև հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից։

Թե որքանո՞վ է արդար, որ նվազագույն աշխատավարձ ստացող անձից 1000 դրամ գանձվի այս հիմնադրամի համար, Ա. Ասատրյանը պատասխանեց, որ նվազագույն աշխատավարձ ստացողների մասով բեռը չի կարող ընկնել քաղաքացիների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս