Արմեն Մուրադյանը` ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոյեմբերի 4-ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվեց ռեկտորի պաշտոնակատար: Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ ռեկտորի պաշտոնի համար:
Արմեն Մուրադյանը փոխարինելու է Միքայել Նարիմանյանին, ով ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում աշխատում էր 2012 թվականից: