Առողջապահության ոլորտում սկանդալային բացահայտումներ են սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության հռչակած փոփոխությունները հնարավոր է իրենց հետ բերեն սկանդալային բացահայտումներ, քանի որ նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաներ սկսկել են մանրազնին ուսումնասիրել գնումների ոլորտն ու պարզել, թե ինչպես են մսխել բյուջեն նախորդները։ Սկանդալային բացահայտումներ են սպասվում առողջապահության ոլորտում։ Նորանշանակ Լեւոն Ալթունյանը սկսել է ուսումնասիրություններ կատարել դեղերի ձեռքբերման պլանավորման ոլորտում եւ արդեն իսկ որոշակի բացահայտումներ է կատարել։

Ի դեպ, բացի նախկին նախարարի գործունեության ուսումնասիրությունից, նոր նախարարը նաեւ պլանավորում է կադրային ջարդ, ինչն արդեն դժգոհություն է հասունացրել նախարարությունում։ Բոլորը տագնապած սպասում են իրենց հերթին, քանի որ Լեւոն Ալթունյանը որոշել է անարդյունավետ ծախսերի կրճատումը իրականացնել կադրային կրճատումով։ Մինչդեռ հին աշխատակազմը բողոքում է, որ դա կարող է մասնագիտական մեծ հարված հասցնել առողջապահական համակարգին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս