Բաժիններ՝

Ինչու են ձեռքերը միշտ սառը. հնարավոր պատճառներ, որոնց մասին կարևոր է իմանալ

Միշտ սառը ձեռքեր ունենալը բավական տարածված երևույթ է, որը մի քանի պատճառ ունի։ Steptohealth.ru կայքը գրում է, որ անհանգստանալ պետք է այն դեպքում, երբ բացի ձեռքերի սառնությունից՝ մշտական մրսածություն եք զգում։ Այս դեպքում գերադասելի է դիմել բժշկի օգնությանը և որոշակի հետազոտություններ անցնել, քանի որ այս երկու նախանշանները կարող են արյան շրջանառության հետ կապված խնդիրների հետևանք լինել։ Ինչ պատճառներով են ձեռքերը միշտ սառը։

1. Հիպոթերիոզ։ Այս հիվանդությունն առաջացնում է վահանաձև գեղձի փոփոխություններ, ինչի արդյունքում դրա կողմից հորմոնի արտադրությունը զգալիորեն նվազում է, օրգանիզմը սկսում է զգալ դրա պակասը, և դանդաղում են նյութափոխանակության բոլոր պրոցեսները։ Շղթայականորեն մարդը նկատում է, թե ինչպես է ավելորդ քաշ հավաքում, ինչպես է փոխվում նրա մաշկի և մազերի վիճակը, և որքան զգայուն է նա դառնում ցրտի նկատմամբ։ Դա հատկապես զգացվում է ոտքերի և ձեռքերի հատվածում։ Բժշկի կողմից ախտորոշվելուց հետո պետք է մտածեք ձեր սննդի մասին, ավելացնեք յոդի օգտագործումը։

2. Ռեյնոյի համախտանիշ։ Այս հիվանդությունը մեծ մասամբ ազդում է ձեռքերի և ոտքերի արյունատար անոթների վրա, որոնք ցածր ջերմաստիճանի պայմաններում, ինչպես նաև խիստ անհանգստության և սթրեսի պարագայում սեղմվում են։ Մատների ծայրերը կապույտ գույն են ստանում, դուք անհարմարություն եք զգում։ Երբ արյան շրջանառությունը վերականգնվում է, մատները կարմրում են, երբեմն զգացողություն է առաջանում, թե մատները վառվում են։ Այս համախտանիշի տարբեր աստիճաններ կան՝ սկսած թեթևից՝ մինչև ծանր։ Սակայն այս համախտանիշը բավական հազվադեպ է հանդիպում, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել՝ արդյոք ձեռքերի մատների ծայրերը կապտո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե պատասխանը դրական է, անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։

3.Անեմիա։ Սա մշտապես սառը ձեռքերի հիմնական պատճառներից մեկն է, ինչը պայմանավորված է օրգանիզմում երկաթի ցածր քանակով։ Անեմիայի մյուս նախանշաններն են մշտական հոգնածությունը, մազաթափությունը, թույլ եղունգներ ունենալը։ Համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենն արյան ընդհանուր անալիզ հանձնել, և, եթե ախտորոշումը հաստատվի, ապա բժիշկը կնշանակի համապատասխան բուժում։

Կարդացեք նաև

4. Արյան վատ շրջանառություն կամ խնդիրներ քաշի հետ։ Հնարավոր է՝ դուք պարզապես շատ նիհար եք. ճարպի փոքր քանակի դեպքում մարմնի համար դժվար է որոշակի ջերմաստիճան պահպանելը, և այն ավելի շատ է ենթարկվում արտաքին գործոնների ազդեցությանը։ Այդ պատճառով էլ դուք անընդհատ մրսում եք։ Բացի այդ՝ ցրտի նկատմամբ զգայունությունը կարող է կապված լինել արյան դանդաղ շրջանառության հետ։ Այս դեպքում սովորաբար սառն են ոչ միայն ձեռքերը, այլև ոտքերը, քանի որ վերջույթներին հասնելն արյան համար ավելի դժվար է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս