Բաժիններ՝

Վթարից տուժածներից երկուսը հորեղբոր որդիներ են. նրանք մեկնել էին արտագնա աշխատանքի. armtimes.com

Այսօր առավոտյան Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից երկուսը հորեղբոր որդիներ են: Խոսքը 40-ամյա Աղվան եւ 37-ամյա Արարատ Ալեքսանյանների մասին է: Երկու տուժածներն էլ Տավուշի մարզի Բաղանիս գյուղից են: Ալեքսանյան եղբայրները հուլիսի կեսերից մեկնել էին արտագնա աշխատանքի եւ երեկ վերադառնում էին գյուղ:

armtimes.com-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասել է, որ ծնողները լուրն իմանալուն պես առավոտյան ճանապարհ են ընկել: «Իրենք միշտ չէ, որ գնում են արտագնա աշխատանքի, ուղղակի հարմար գործ  է եղել, գնացել են»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս