Թուրքիան նոտա է հղել Գերմանիային

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայից պահանջել է վերադարձնել այդ երկրում գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, ում նկատմամբ ձերբակալմ&#xx0561;ն հրաման է դուրս եկել, թուրքական դիվանագիտական աղբյուրների համաձայն բնակվում են Շվեյցարիային և Ֆրանսիային սահմանակից գերմանական Ֆրայբուրգ քաղաքում:

Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը նոտա է հղել` հորդորելով ուսումնասիրել, թե արդյոք դատազախները գտնվում են գերմանական Ֆրայբուրգ քաղաքում: Եթե տեղեկությունը հաստատվի, թուրքական կողմը պահանջել է դատախազներին վերադարձնել Թուրքիա:

Թուրքիան ավելի վաղ ևս նոտա էր հղել Գերմանիային, սակայն գերմանական կողմը հայտարարել էր, որ տեղեկություն չունի դատախազների գտնվելու վայրի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս