«Թուրքիան ցանկացել են բաժանել Հայաստանի ու Քուրդիստանի միջև». Թուրքիայի էկոնոմիկայի նախարար
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին սկանդալային հայտարարություն է արել հուլիսի 15-ին Թուրքիային ձախողված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ:
Վերջինս հայտարարությունն արել է թուրք ձեռնարկատերերի ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Նիհաթ Զեյբեքջին հայտարարել է, թե Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի նպատակը եղել է երկիրը Հայաստանի և Քուրդիստանի միջև բաժանելը։
«Ցանկանում են իրականություն դարձնել 100 տարի առաջվա քարտեզի բաժանումը»,- հայտարարել է թուրք նախարարը։