Ջոնի Դեփը նկարահանվելու է ռեփեր Թուփաք Շաքուրի զոհվելու մասին պատմող ֆիլմում. Hollywood Reporter
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կմասնակցի երաժիշտ Թուփաք Շաքուրի զոհվելու հետաքննության մասին պատմող ֆիլմի նկարահանումներին: Այս մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
«Դեփը կնկարահանվի դետեկտիվ Ռասել Փուլի դերում, որը հետաքննությունից մի քանի ամիս անց եկել է այն եզրակացության, որ իր ստորաբաժանման ոստիկանները ոչ միայն մեղսակից էին երաժիշտների զոհվելուն, այլեւ առնչություն են ունեցել Death Row Records ձայնագրման լեյբլի եւ Bloods փողոցային ելուզակախմբի հետ»,– գրում է հրատարակությունը:
Ի վերջո հետաքննության արդյունքները բերել են Լոս Անջելեսի ոստիկանության հետ Փուլի գժտվելուն եւ, ի նշան բողոքի, աշխատանքից նրա ազատվելուն:
Ֆիլմի սցենարի հեղինակը, որի հիմքում դրված է 1996 եւ 1997 թվաըաններին Լոս Անջելեսում ռեփերներ Թուփաք Շաքուրի եւ Բիգի Սմոլզի մահվանը նվիրված Ռենդալ Սալիվանի Labyrinth գիրքը, Քրիստիան Քոնթրերասն է, ռեժիսորը՝ Բրեդ Ֆուրմանը, որը հայտնի է «Խարդախություն քողարկման ներքո», «Լինկոլն փաստաբանի համար» ֆիլմերից:
Ֆիլմը նկարահանում է Good Films կինոընկերությունը: Նկարահանումների սկսվելու ամսաթիվը եւ ֆիլմի թողարկման ժամկետը չեն նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: