Բաժիններ՝

«Օդնոկլասսնիկիի» էջով կապ է հաստատել աղջկա հետ, պոռնկագրական նյութեր պարունակող նկարներ ուղարկել

Պոռնկագրական նյութեր տարածելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատարան։

Քրեական գործով նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, սեռական հարաբերություն ունենալու առաջարկությամբ «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքում առկա իր անձնական էջի միջոցով կապ է հաստատել նույն ինտերնետային կայքում առկա օգտատիրոջ հետ և հաղորդագրությունների միջոցով պոռնկագրական նյութեր պարունակող նկարներ է ուղարկել վերջինիս, ինչպես նաև նույն ժամանակահատվածում, դարձյալ սեռական հարաբերություն ունենալու առաջարկությամբ, պոռնկագրական նյութեր է ուղարկել սոցիալական կայքի այլ օգտատերերի:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս