Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը դադարեցրել է աշխատանքը
Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը, որը ձգվում է Չինաստանի Հունանի նահանգի Չժանցզյացզե Ազգային բնայգու Գրանդ Կանիոնի վրայով, ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, տեղեկացնում է China News Service գործակալությունը: Կամուրջն օգոստոսի 20-ին բացվել էր թեստային ռեժիմով:
Գործակալության տվյալներով՝ կամուրջը ժամանակավորապես փակվել է սեպտեմբերի 2-ից: Նշվում է, որ դա արվել է կամրջի համակարգերի ծրագրային եւ ապարատային բարելավման նպատակով: Թե երբ կամուրջը կվերսկսի այցելուների ընդունումը, չի հաղորդվում:
Կամրջի երկարությունը կազմում է 430 մետր, լայնությունը՝ 6 մետր, գետնից բարձրությունը 3 մետր է: Ռեկորդակիր կամուրջը բաղկացած է ապակուց պատրաստված 99 եռաշերտ գերամուր պանելներից: «Սինհուա» գործակալության տվյալներով՝ շինարարության արժեքը կազմել է 3,4 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: