Ի՞նչ է այրոցն ու ինչպե՞ս բուժել այն
Այրոցը թթվային ռեֆլեքս է, այսինքն՝ մարսողական հյութի մի մասը ստամոքսից ընկնում է կերակրափող և սուր այրոց է առաջացնում:
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք բաղադրատոմսեր, որոնք օգնում են ազատվել այրոցից:
Սոդան՝ այրոցի դեմ
Սաստիկ այրոցի ժամանակ, երբ ձեռքի տակ համապատասխան դեղահաբեր չկան, խորհուրդ է տրվում մի փոքր սոդա օգտագործել: Պարզապես սոդան կուլ տվեք և վրայից ջուր խմեք: Սոդան հանգստացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ինչն էլ օգնում է ազատվել այրոցից: Սակայն պետք չէ մոռանալ, որ սոդայի հաճախակի ընդունումը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը:
Մումիոն՝ այրոցի դեմ
0.2 գ մումիոն լուծեք 1 ճ/գ եռացրած ջրում/կաթում/մեղրում: Խառնուրդն օգտագործեք 4 շաբաթ շարունակ, օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Այրոցը կանցնի արդեն 3-րդ շաբաթվա ընթացքում:
Մումիոն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
Բուժեք այրոցը կարտոֆիլի միջոցով
Թարմ կարտոֆիլի հյութը պարունակում է ածխաջրեր, հանքային աղեր, պեկտինային տարրեր, կարոտին, սպիտակուց, ֆոսֆոր և կալիում, վիտամիններ, օրգանական թթուներ, երկաթ, կալցիում և օրգանիզմին անհրաժեշտ այլ միկրոէլեմենտներ:
Թարմ կարտոֆիլը կտրատեք, քամեք հյութը: Առավոտյան և երեկոյան՝ դատարկ ստամոքսին, խմեք 150 մլ կարտոֆիլի հյութ՝ այն խառնելով մեկ գդալ մեղրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը