Ֆրանսիայի ԱԺ կայքը պարզաբանում է տվել Բակո Սահակյանի հարցազրույցի թարգմանության վերաբերյալ. «ՀԺ»
Ֆրանսիայի Ազգային ժողովի թերթը պարզաբանում է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցում «հայեր եւ ղարաբաղցիներ» բառերն օգտագործելու եւ թյուրիմացությունների տեղիք տալու համար: Այդ մասին այսօր ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Ղարաբաղցիներ եւ հայեր արտահայտության հետ կապված մենք դիմել ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի ներկայացուցիչներին: Ներողություն են խնդրել եւ նշել, որ իրենց լեզվին եւ մտածելակերպին համապատասխան են թարգմանել այդպես, այլ ոչ թե ինչ-որ նպատակներից դրդված: Բացատրել են, որ ֆրանսիական լեզվի համար այդպես է ճիշտ: Խնդիրը նրանում է, որ ֆրանսերեն լեզուն ազգն ու պետութունը չի տարանջատում: Հետեւաբար, երբ որ նրանք գրել են ղարաբաղցիներ եւ հայեր, դրանով փորձ է արվել ցույց տալ, որ Արցախը անկախ պետություն է: Իրենք չեն հասկանում այդ նրբությունը, որ արցախցիները հայեր են»,- հայտարարեց Բաբայանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: