Բաժիններ՝

Ազատվեք պարանոցի մուգ հետքերից

Պարանոցի հատվածում մուգ հետքերը սովորական մաշկային խնդիր է: Սա ոչ ինֆեկցիա է, ոչ էլ բորբոքում, սակայն կարող է տհաճ տեսք հաղորդել:

Այս մուգ հետքերը կարող են ի հայտ գալ արևի տակ երկար մնալու, շրջակա միջավայրի աղտոտվածության արդյունքում, որոշակի առողջական խնդիրների դեպքում, օրինակ՝ շաքարախտի կամ ճարպակալության, սթրեսի, սխալ կենսակերպի, քիմիական կոսմետիկ միջոցներ օգտագործելու պատճառով:

Ինչպե՞ս տան պայմաններում ազատվել այդ մուգ հետքերից:

1. Ընկույզ և յոգուրտ

Կարդացեք նաև

Ընկույզը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջության համար: Դրանք խոնավեցնում են մաշկն ու երիտասարդ տեսք են հաղորդում:

Աղացած ընկույզը խառնեք յոգուրտով, որպեսզի խյուսանման զանգված ստանաք: Խյուսը քսեք վնասված հատվածին և թողեք չորանա: Վերջում լվացեք պարանոցի մաշկը սառը ջրով:

Շաբաթական երկու անգամ կանոնավոր օգտագործման դեպքում պարանոցի մաշկի գույնը կբացանա:

2. Մեղր և լոլիկ

Մեղրը խոնավեցնում է մաշկը: Լոլիկը հարուստ է լիկոպենով, որը կարող է բացացնել մաշկի գույնը: Մեղրն ու լոլիկը խառնելով՝ կստանաք հզոր միջոց, որը կմաքրի պարանոցի մուգ հետքերը:

Բաղադրություն

  • Կես հասած լոլիկ
  • 1 ճ/գ մեղր

Լոլիկը բլենդերով հարեք, ավելացրեք մեղրը: Խառնուրդը քսեք պարանոցի մաշկին, թողեք մնա 15 րոպե: Վերջում լվացեք պարանոցը սառը ջրով:

3. Կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը խոնավեցնում է մաշկը, նվազեցնում է մուգ գույնը: Կիտրոնը պարունակում է կիտրոնաթթու, որը մաշկը բացացնող բաղադրիչ է: Մի քանի կաթիլ կիտրոնի հյութին ավելացրեք 1 ճ/գ ձիթապտղի յուղ: Խառնուրդը քսեք պարանոցին, մերսեք մաշկը: Թողեք մնա մի քանի ժամ, ապա լվացեք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս