Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է այցելել Ադրբեջան
                                    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձմռանը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Քենիա այցի ժամանակ:
Նա նշել է, որ Իսրայելը պաղեստինյան հարցում և դիվանագիտական հարաբերություններում դիրքերը ամրապնդելու նպատակով ստեղծում է նոր դաշինքներ:
Նրա խոսքով՝ այդ քաղաքականության շրջանակում ձմռանը կայցելի Ղազախստան և Ադրբեջան: Այցի հստակ ժամկետ նա չի նշել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    