Քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել
Հունիսի 28-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 1997թ. ծնված Հ. Հ.-ն երեկոյան տանից դուրս է եկել և չի վերադարձել: Կասկածվում է, որ ընկել է մոտակա Շիրակ ջրառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 7 փրկարար, 4 ոստիկան հարակից գյուղերի բնակիչներ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: