Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով
![](https://168.am/wp-content/uploads/2015/11/hosanq.jpg)
Էլեկտրաէներգիայի սակագնի նվազման նախագիծն այսօր քննարկվեց ու հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Այսպիսով՝ Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: Այսինքն՝ սակագինը 48.78 դրամից կնվազի մինչև 46.2 դրամ: