![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանական կինոթատրոնում հարձակում գործած անձը վերացվել է
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/90076215_mediaitem90076210_640x421.jpg)
Ոստիկանությունը վերացրել է այն անձին, ով կրակ էր բացել Գերմանիայի արևմուտքում գտնվող Վիրնհեյմ քաղաքի կինոթատրոնում: Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին հայտնել է երկրամասի ներքին գործերի նախարար Պետեր Բոյթը: Նա նշել է, որ ոստիկանությունն ահազանգ է ստացել տեղական ժամանակով 15:00-ի սահմաններում:
Ահազանգողը հայտնել է, որ դիմակավորված և հրազեն կրող անձ կա կինոթատրոնում:
Որոշ զանգվածային լրատվամիջոցներ հաղորդել են, որ անձինք տուժել են այն պատճառով, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ իրավապահները ենթադրել են, որ կատարվածը հնարավոր է` ահաբեկչական ակտ է: