Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության մի շարք հարցեր, անդրադարձ արվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը։

Տեսանյութեր

Լրահոս