Ջեմ Օզդեմիրը հատուկ Էրդողանի համար պատմել է իր արյան բաղադրության մասին
Բունդեստագի պատգամավոր, Կանաչների միության ղեկավար Ջեմ Օզդեմիրը թուրքական «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ այցելել է բժշկի՝ արյան բաղադրությունը ստուգելու համար:
«Պարզվել է, որ ես աշխարհի քաղաքացի եմ: Իմ մեջ գերիշխում է գերմանական տարրը, բայց միևնույն ժամանակ՝ քիչ չեն նաև չերքեզական, քրդական, հունական և հատկապես՝ հայկական տարրերը: Ամենատխուրն այն է, որ 21-րդ դարում մի երկրի նախագահը, որն իրավունք ունի ամեն տեսակի քաղաքական քննադատության, նման լուրջ հարցն իջեցրել է մինչև արյան փորձաքննության մակարդակի»,- նշել է Բունդեստագի բանաձևի օգտին կողմ քվեարկած պատգամավորը:
«Ես՝ որպես թուրք մայր ու չերքեզ փախստական հայր ունեցող անձ, կիսում եմ կոտորած ու բռնագաղթ տեսած բոլոր ազգերի ցավը, որոնք դարերով ապրել են Անատոլիայում, և հատկապես՝ հայերի: Ամբողջ սրտով զգում եմ ողբերգությունը: Դրա համար բավարար է մարդ լինել, այդպես չէ՞»,- եզրափակել է Օզդեմիրը: