Բաժիններ՝

Հուլիսի 1-ից նոր սակագնով հայկական շուկա կմտնի «Յանդեքս տաքսին»

Հուլիսի մեկից Հայաստանում կգործի «Յանդեքս տաքսին»: Այս մասին հունիսի 18-ին Երևանում մեկնարկած «Բարքեմփ 2016»-ի ժամանակ հայտարարեց ընկերության ներկայացուցիչ Դանիլ Շուլեյկոն: Դանիել Շուլեյկոն վստահեցրեց, որ իրենց ծառայությունը հարմարավետ է լինելու թե վարորդների, թե ուղևորների համար: «Վարորդներն ավելի շատ գումար են վաստակելու, իսկ ուղևորները ավելի քիչ ծախսելու: Մասնավորապես «Յանդեքս տաքսին» նոր սակագնով է աշխատելու՝ առաջին 2 կիլոմետրը 100 դրամ է լինելու, ինչից հետո յուրաքանչյուր կիլոմետրը` 100 դրամ»,- տեղեկացրեց նա: Թե որքան ժամանակ է գործելու նշյալ սակագինը հարցին` Դանիիլ Շուլեյկոն պատասխանեց. «Այս սակագինը մենք գրեթե միշտ կփորձենք պահել: Հնարավոր է, այն փոխվի բենզինի գնի հետ կապված»:

Նա նաև տեղեկացրեց, որ Երևանին նվեր են մատուցում` ստեղծելով քարտեզ: «Հենց հիմա քաղաքի փողոցներում մոտավորապես 50 հեծանվորդներ են երթևեկում, որոնք պարզապես նկարահանում են ձեր քաղաքը՝ մեզ համար ստեղծելով Երևանի լավագույն քարտեզը. դա մեր առանձին նվերն է, որն անում ենք այս երկրի համար: Այսինքն՝ մի քանի շաբաթից կունենանք լավագույն քարտեզը, իհարկե՛, դա շատ թանկ արժե, մեր բյուջեն դրանից կտուժի, բայց ինչ արած»,-հայտնեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս