Զոհված զինծառայողի մարմնի վրա կապտուկներ կան. հարազատները մանրամասներ են պատմում. yerkir.am
եկ Արցախում մահացու հրազենային վիրավորում ստացած՝ 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանն Արարատի մարզի Մրգավան գյուղից էր:
Yerkir.am-ին զինծառայողի մահվան դեպքի հանգամանքերի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Զինծառայողի հարազատները կայքին տեղեկացրեցին, որ քիչ առաջ է ավարտվել Հրանտի դիահերձումը, ու իրենք զինծառայողի մարմնի վրայի հետքերից ու դեպքի մասին որոշակի մանրամասներ իմանալուց հետո ենթադրում են, որ Հրանտ Գրիգորյանը ինքասպանություն չի գործել:
«Հրանտենք մի օր առաջ էին իջել դիրքերից, ու զորավարժությունների գնալու ճանապարհին է դեպքը տեղի ունեցել: Ճանապարհին վատ է զգում Հրանտը, իր հրամանատարին տեղեկացնում է այդ մասին, բռոնեժիլետը հանում է ու էլի ասում, որ վատ է: Հրանտին թողնում են ճանապարհին, իրանք իրանց ճանապարհը շարունակում են: Հետո հաջորդ վաշտն է գալիս, որ գնա զորավարժությունների, տեսնում են դիակ, զանգում են էդ հրամանատարին, ասում`ձեր զինվորը զոհվել ա: Եվ հիմա խոսակցություն է գնում, որ ինքը ինքնասպան է եղել, բայց ասեմ, որ Հրանտը մեկ տարվա ծառայող էր, 11 ամիս շարունակ դիրքերում էր ու կոփված զինվոր էր: Մի քանի օրից էլ իրեն պետք է տանեին՝ զորամասում ֆելդշեր աշխատելու: Հիմա ասեք՝ տենց զինվորը ինչի՞ պետք է ինքնասպանություն գործեր»,- ասաց Հրանտ Գիրգորյանի պապիկը` Նորիկ Գրիգորյանը:
Ի դեպ, նա բացառեց այն տարբերակը, որ Հրանտը կարող է վատ զգալու արդյունքում, անզգուշաբար կամ էլ անկախ իրենից, կրակի ինքն իր վրա: «Չի կարող, անկախ իրենից, զենքը դնել բերանի մեջ ու կրակել: Ուզում եմ ասել նաև, որ Հրանտի երկու թևերի վրա կապտուկներ կային, երկու ոտքերի վրա էլ էլի հետքեր կային, դեմքին էլ` շրթունքի մոտակայքում, պատռվածք կար»,- պատմեց զինծառայողի պապը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: