Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունիսի 19-20-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 21-23-ը հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-22-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 19-20-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 21-23-ը երեկոյան սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: