«Եթե ես դժգոհություն ունենայի Կիելինիի նկատմամբ, ապա նա հիմա հիվանդանոցում պառկած կլիներ». Զլատան Իբրահիմովիչ
Եվրո-2016-ում Իբրան չի խփում դաշտում, բայց այրում է նրա սահմաններից դուրս:
Իտալիա-Շվեդիա խաղի ընթացքում, որը տեղի ունեցավ ուրբաթ, Իբրահիմովիչը դժգոհություն էր արտահայտել Յոն Գվիդետիի նկատմամբ Ջորջո Կիելինիի գործողությունների վերաբերյալ:
«Ամեն ինչ կարգին է: Ամեն ինչ լավ է: Եթե դա այդպես չլիներ, ապա նա հիմա հիվանդանոցում պառկած կլիներ:
Խաղը ցույց տվեց, որ այսպիսի մեծ թիմի դեմ, ինչպիսին Իտալիան է, չի կարելի թուլանալ ամբողջ 90 րոպեների ընթացքում: Խաղալ 89 րոպե՝ բավարար չէ»,- խաղից հետո հայտարարել է Իբրան, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Իտալիա-Շվեդիա խաղն ավաարտվեց «Սկուադրա աձուրայի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գնդակը 88-րդ րոպեին խփեց Էդերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը