Զբոսաշրջությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է. Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զբոսաշրջությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաեւ հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդող կարեւոր միջոցներից մեկը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: