Բելգիայում ահաբեկչության կասկածանքով 12 մարդ է ձերբակալվել
Բելգիայի իրավապահ մարմինները նոր ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են 12 մարդու:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին տեղեկացնում է դատախազի գրասենյակը: Ուժայինները խուզարկել են 40 հաստատություն, հետաքննական գործողությունների շրջանակում հարցաքննվել է 40 մարդ, որոնցից 12-ը ձերբակալվել են: Դատախազության հաղորդման համաձայն` ձերբակալվածները կապի մեջ են եղել միմյանց հետ, ինչպես նաև ճանաչել են մարտին ահաբեկչություն կազմակերպած Նաջիմ Լաակուրիին:
Տեղական հեռուստաընկերությունների մեկը տեղեկություն է հայտնել այն մասին, թե ձերբակալվածները մտադիր են եղել ահաբեկչություն իրականացնել Եվրո-2016-ի ֆուտբոլային հանդիպումնեևից մեկի ժամանակ: Սակայն այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ունեցել: Ավելի վաղ Բելգիայի իշխանությունները հայտնում էին, որ տեղեկություն են ստացել Սիրիայից իրենց երկիր ահաբեկիչների ներխուժման մասին, ովքեր եվրոպական երկրում ահաբեկչություն են ծրագրում:
2016 թվականի մարտի 2-ին Բրյուսելում միանգամից երկու ահաբեկչություն տեղի ունեցավ` պայթյուններ Զավենթեմի օդանավակայանում և մետրոյի կայարանում: Պայթյունների հետևանքով մահացավ 35 մարդ: Ահաբեկչություններից հետո ձերբակալվեցին մի քանի իսլամիստներ, ովքեր, ըստ իրավապահների, կապ են ունեցել Փարիզի ահաբեկչությունը կազմակերպած ահաբեկիչների հետ: